Սպորտ 

Սամվել Տեր-Սահակյանը` երկրորդ մրցանակակիր

analitik.am

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում կայացած  արագ շախմատի միջազգային մրցաշարում յոթ հնարավորից վաստակեց 6 միավոր և գրոսմայստեր Սալեհ Սալեմի (ԱՄԷ) հետ բաժանեց 1-2-րդ տեղերը:

Լրացուցիչ ցուցանիշներով Տեր-Սահակյանին շնորհվեց երկրորդ մրցանակը:

Լևոն Բաբուջյանը հաղթողից հետ մնաց կես միավորով: Արման Փաշիկյանը վաստակեց 5, Տիգրան Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանովել Պետրոսյանը` 4,5-ական միավոր:

Այսօր կմեկնարկի Ալ Էյնի հիմնական մրցաշարը:

 

Նույն շարքից