Սպորտ 

Մեծ անականկալ առանց Հայաստանի ներկայացուցիչների անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում

analitik.am

Հունգարիայի Դյոր քաղաքում շարունակվող մինչև 16 տարեկան շախմատիստների համաշխարհային օլիմպիադան, որին այս անգամ մասնակցում են 37 երկրների 54 հավաքականների 256 շախմատիստներ, մերոնք չեն խաղում:

Ընդ որում, Հայաստանի պատանեկան հավաքականը 1998 և 2010 թվականներին դարձել է այս ստուգատեսի չեմպիոն:

Ռուսաստանի ընտրանին, որ լավագույն խաղացողը մոսկվացի 16-ամյա միջազգային վարպետ Դավիթ Պառավյանն է, 6 անընդմեջ հաղթանակ տանելուց հետո, 7-րդ տուրում անսպասելիորեն 1,5:2,5 հաշվով զիջեց Իրանի թիմին:  Առաջինն խաղատախտակի առջև հանդես եկող Պառավյանը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ահմեդ Ասքարիզադեի հետ:
Խաղացված 7 տուրից հետո  3 հավաքական ունի 12-ական միավոր: Իրանի թիմն անհատական 21 միավորով առաջին տեղում է, ապա հաջորդում են Ռուսաստանի (19,5) և Հնդկաստանի (17,5) հավաքականները:

Չեմպիոնը հայտնի կդառնա դեկտեմբերի 21-ին կայանալիք 10-րդ տուրի ավարտից հետո:

Նույն շարքից