Սպորտ 

Լևոնը դեռ չի հստակեցրել անելիքը

«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» նշանաբանով Երևանի շախմատի տանն անցկացված միջոցառման ժամանակ ներառական և միջնակարգ կրթություն ստացող 25 երեխա շախմատ խաղաց գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ: Միջոցառումը կազմակերպվում է արդեն 5-րդ անգամ և նպատակ ունի հանրության ուշադրությունը նպատակաուղղել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու աշխատանքին: 

Լրագրողների հետ զրույցում անվանի գրոսմյստերը նշեց, որԽ շարունակելու է պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:

«Այժմ փորձում եմ վատ խաղերից հետո ռիթմի մեջ մտնել։ Իմ ամբողջ ժամանակը տրամադրում եմ շախմատին, սակայն բացի շախմատ խաղալը, շատ եմ սիրում պարել: Վերջերս հարսնացուս մասնակցեց պարային հաղորդման, ես էլ  ցանկություն ունեի այդպիսի հաղորդաշարի մասնակցել, բայց ժամանակը չի բավականացնում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Բաքվում խաղալուն, նա նշեց, որ մտադիր է հանդես գալ Ադրբեջանում, բայց  առայժմ չի  կարողացել վերջանական որոշում կայացնել կմասնակց՞, թե՞  ոչ:

«Գիտեմ, որ մեր մյուս մարզաձերի ներկայցուցիչները ևս պատրաստվում են 2015-ի Եվրոպական խաղերին: Դեռևս Հայաստանը վերջնական պատասխան չի տվել: Շատ դժվար հարց է, ամեն մարզիկ ինքը պետք է որոշի՝ մասնակցել, թե ոչ: Շատ եմ մտածել՝ կմասնակցե՞մ, թե ոչ, բայց վերջնական պատասխան դեռ չունեմ»,- եզրափակեց Լևոնը:

 

 

Նույն շարքից