Իտալիայի Պադովա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում, որի 70 մասնակցից 14-ը գրոսմայստեր է, փայլուն է հանդես գալիս Հովհաննես Գաբուզյանը:
Երևանցի 19-ամյա գրոսմայստերը 7-րդ տուրում, խաղալով սև ֆիգուրներով, առավելության հասավ ՖԻԴԵ-ի վարպետ, իտալացի Ալեսանդրո Բոնաֆեդի նկատմամբ: Գաբուզյանը վաստակել է 5,5 միավոր և ուկրաինացի գրոսմայստեր Յուրի Վովկի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 5-ական միավոր ունեի շախմատիստներից 7-ը: Նրանք բաժանում են 3-9-րդ տեղերը:
Այսօր կայանալիք նախավերջին՝ 8-րդ տուրում կմրցեն երկու առաջատարները: