Սպորտ 

Մերոնք «արագ» շախմատի Եվրոպայի առաջնությունւմ չեն ուրախացնում

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մեկնարկեց տղամարդկանց արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը, որին մասնակցում են 32 երկրի 783 շախմատիստ, այդ թվում 80 գրոսմայստեր: Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 11 տուր:
Պարգևներ կստանանա 1-25-րդ տեղերը զբաղեցնողները: Ստուգատեսի պարգևատրման հիմնադրամը 16250 եվրո է:

1-ին տեղը գրավողը կստանա 4 հազար, 2-րդը` 2000, 3-րդը`1000  եվրո, և այսպես շարունակ: Մասնավորապես, 18-25-րդ տեղերը գրավողները կհարստանան 150 -ական եվրոյով:
Կարողություններն են փորձում Հայասատնի ներկայացուցիչներ՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ, 20-ամյա Տիգրան Ս. Պետրոսյանը, ինչպես նաև 31-ամյա մոսկվացի գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը:
Կայացած 7 տուրից հետո հետո 100  տոկոսանոց արդյունքով՝ 7 միավորով 1-ին տեղում է լատվիացի գրոսմաստեր Իգոր Կովալենկոն:
Հայ շախամտիստները հավաքել են  5,5-ական միավոր և 29-55-րդ տեղերը զբաղեցնողերի խմբում են:

Լրացուցիչ ցուցանիշներով Գրիգորյանցը 42-րդ, Մկրտչյանը՝ 51-րդ,  Պետրոսյանը` 53-րդ հորիզոնականում են:

Ուշագրավ է, որ Լիլիթն  մրցաշարի մասնակից շախմատիստուհիներից լավագույն ցուցանիշն ունի:

Նույն շարքից