Սպորտ 

Տիգրան Պետրոսյանը ունի 2,5 միավոր

analitik.am

Հայաստանի արագ շախմատի 2015 թվականի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց մոսկովյան օփենի երրորդ տուրում:

 

Պետրոսյանը խաղում էր Ամին Տաբատաբաեի հետ: 59 քայլ կատարելուց հետո շախմատիստները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին: Այս տուրից հետո Պետրոսյանն ունի 2,5 միավոր: Հաջորդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը կլինի Ալեքսանդր Զայցևը:

 

Մրցաշարին կմասնակցեն շուրջ 1600 շախմատիստներ` աշխարհի 30 երկրից, որոնցից ավելի քան 600-ը պատանիներ են:  

Նույն շարքից