Սպորտ 

Արոնյանը գերմանական խոշոր մրցաշարում կիսում է 2-7 տեղերը

analitik.am

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը գերմանական գերխոշոր մրցաշարում երկու տուրից հետո ունի 1 միավոր:


Առաջին երկու պարտիաներում Արոնյանը միավոր կիսեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի և Դավիթ Բարամիձեի հետ: Հաջորդ տուրում հայ գրոսմայստերը կխաղա Ֆաբիանու Կարուանայի հետ: Մրցաշարային աղյուսակի առաջատարը Մագնուս Կարլսենն է` 1,5 միավորով: 

 

Մրցաշարն անցկացվում է փետրվարի 2-9-ը:

 

Այս տարի մրցաշարն ուժեղագույններից մեկն է, որն անցկացվում է Գերմանիայում: Այն բաղկացած է 7 տուրից, և մասնակիցները միմյանց հետ կմրցեն միայն մեկական անգամ:

Նույն շարքից