Սպորտ 

Արոնյանը նախավերջին տեղում է. Բադեն-­Բադեն

analitik.am

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը գերմանական Բադեն-­Բադեն քաղաքում ընթացող մրցաշարում նախավերջին տեղում է: Արոնյանը 3 տուրից հետո ունի միայն մեկ միավոր և վերջին երկու տեղերն է կիսում Դավիթ Բարամիձեի հետ: Առաջատարները երկուսն են` Մագնուս Կարլսենը և Արկադի Նայդիշը:

Նրանք ունեն 2 միավոր: «Grenk Chess Classic» հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Էթիեն Բաքրոն է: «Արմենպրես»­ի հաղորդմամբ` Բադեն­Բադենի այս մրցաշարը բաղկացած է 7 տուրից և կավարտվի փետրվարի 9­ին:

Նույն շարքից