Սպորտ 

Բադեն-Բադեն. Արոնյանը ոչ-ոքի խաղաց, Կառլսենը հաղթեց «արմագեդոնում»

analitik.am

Գերմանիայի Բադեն-Բադենի քաղաքում ավարտին է մոտենում շախմատային սուպերմրցաշարը:


Վերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչի հետ:


Վերջնական արդյուքներով Արոնյանը ունի 3.5 միավոր: Նա զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:


Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը թայ-բրեյքում հանդիպեց Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչին: Նրանք երկուսն էլ վաստակել էին 4.5-ական միավոր:


Երկուական պարտիաների արդյունքում գրանցվեց ոչ ոքի: «Արմագեդոն» պարտիայում Կարլսենը սպիտակներով հաղթանակ տարավ: Նորվեգացին հռչակվեց մրցաշարի հաղթող:


3-4-րդ տեղերը կիսեցին անգլիացի Մայքլ Ադամսն ու իտալացի Ֆաբիանո Կարուանան՝ 4-ական միավոր: Ֆրանսիացի Էթյեն Բաքրոն գրավեց 6-րդ տեղը:


Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը նախավերջինն է՝ 2.5 միավոր: Մրցաշարային աղյուսակը եզրափակեց Գերմանիան ներկայացնող Դավիթ Բարամիձեն՝ 1.5 միավոր:

Նույն շարքից