Սպորտ 

Լևոն Արոնյանը հաղթեց Ցյուրիխի մրցաշարի կայծակնային մրցաձևում

analitik.am

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանեց Ցյուրիխի գերխոշոր մրցաշարի կայծակնային ձևում:


Արոնյանն անցկացրած 5 պարտիաներում հաղթեց  Կարյակինին,  Նակամուրային և Անանդին, իսկ միավորը կիսեց Կարուանայի և Կրամնիկի հետ: Հայ գրոսմայստերը 5 հնարավորից հավաքելով 4 միավոր կայծակնային մրցաձևում զբաղեցեց առաջին հորիզոնականը: Երկրորդ և երրորդ տեղերը 3,5 միավորով կիսում են Անանդը և Կարուանա:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ցյուրիխի գերխոշոր մրցաշարում փետրվարի 14-ին կմեկնարկի դասական պարտիաները: Մինչև փետրվարի 19-ը շախմատիստները կխաղան 5 դասական պարտիա, իսկ փակման պաշտոնական արարողությունից առաջ կմրցեն արագ շախմատում: 

Նույն շարքից