Սպորտ 

Լեւոն Արոնյանը հաղթեց Սերգեյ Կարյակինին

analitik.am

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հաջող մեկնարկեց Ցյուրիխում անցկացվող արագ շախմատի մրցաշարում:

Առաջին տուրում մեր գրոսմայստերը սեւ խաղաքարերով պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: Այդպիսով, Լեւոն Արոնյանը ընդհանուր հաշվարկով վաստակեց 5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ երրորդ տեղում գտնվող Վլադիմիր Կրամնիկին, որը դեռեւս կես միավոր շատ ունի:

Քիչ անց սկսվող երկրորդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կմրցի մրցաշարի առաջատար Վիշվանաթան Անանդի հետ, ում պարտվել էր դասական շախմատի մրցումների ժամանակ:

Նույն շարքից