Տնտեսություն 

Կոտայքի մարզպետը կքննարկի առևտրականների պահանջը

analitik.am

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը քննարկման կդնի Աբովյանի առեւտրականների պահանջը: Այս մասին ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:


Նա նշեց, որ խնդիրը, թեև իրենց լիազորությունների շրջանակում չէ, բայց կքննարկեն, կտեսնեն, թե  առևտրականների պահանջները  որքանով է օրենքի շրջանակում: «Եթե պահանջը օրինական լինի, կփորձենք օգնել»,- ասաց նա: Մարզպետը նաև տեղեկացրեց,  որ իր Աբովյանի օգնականը երկուշաբթի հանդիպելու է առևտրականների հետ, որպեսզի միասին քննարկեն խնդիրը և տեսնեն, թե ինչ կարող են անել: 


Ավելի վաղ պարզվեց, որ Աբովյան քաղաքում նոյեմբերի 30-ին  բազմաթիվ առևտրականներ ցանկացել են հանդիպել  Աբովյանի  հարկային տեսչության պետ  Վարդան Սահակյանին, սակայն նա չի ընդունել բողոքի դուրս եկած առևտրականներին: Առևտրականները դժգոհում էին, որ հարկային տեսչությունը իրենց տեռորի է ենթարկում և իրենք չեն կարողանում  արհեստական հարկերի տակից դուրս գալ: Իսկ, երբ առևտրականները ցանկացել են ներս մտնել աշխատասենյակ, Վարդան Սահակյանը դիմել է ոստիկանների օգնությանը և առեւտրականներին դուրս են հանել աշխատասենյակից: Առևտրականները փոխանցեցել էին նաև, որ  դրանով ոչինչ չի ավարտվում, քանի որ իրենք դեռ նոր են սկսել իրենց պայքարը և թույլ չեն տալու, որ հարկային չհիմնավորված քաղաքականությամբ ծակեն իրենց  գրպանները: «Բոլորը ռեկետ են դարձել: Այսօր այս ժողովուրդը ռեկետի զոհ է դարձել կամ պետք է մեր իրավունքներին տեր կանգնենք կամ վերջում մենք էլ համալրենք սովածների շարքերը»,- նշել էին առեւտրականները եւ ավելացրել, որ փորձելու են հանդիպել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Նույն շարքից