Սպորտ 

Այսօր կմեկնարկի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը

Այսօր մեկնարկող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության առաջին տուրում Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը սպիտակներով կմրցի իր հայրենակից, առաջին կարգային Արման Միքայելյանի հետ:



Մեր ամենատարեց մասնակիցը՝ Վլադիմիր Հակոբյանը, չեմպիոնի կոչման համար պայքարը կսկսի իտալացի միջազգային վարպետ Մարկո Կոդենոտիի հետ պարտիայով: Նա նույնպես հանդես կգա սպիտակ խաղաքարերով:



Հայաստանի մնացած 7 մասնակիցներին մրցակից են բաժին հասել Իսրայելի շախմատիստները: Դա զարմանալի չէ, քանի որ առաջնությունն անցկացվում է Երուսաղեմում եւ մասնակիցների մեծ մասը ներկայացնում է հենց այդ երկիրը:

Նույն շարքից