Սպորտ 

Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում հայ շախմատիստներն այնքան էլ վստահ չմեկնարկեցին

analitik.am

Հայաստանի շախմատիստներն այնքան էլ վստահ չմեկնարկեցին Երուսաղեմում սկսված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում:

Մրցումների առաջին օրը մեր 9 ներկայացուցիչներից հինգը կորցրին առաջին կես միավորները: Միայն Հայաստանի այս տարվա փոխչեմպիոն Արման Միքայելյանին էր դժվար ախոյան բաժին հասել՝ հանձին մեր առաջատար գրոսմայստեր Հրանտ Մելքումյանի, սակայն նա պատվով հանձնեց այդ քննությունը եւ սեւերով ոչ-ոքի խաղաց:



Առաջին տուրում  հաղթանակներ տարան գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: Երկրորդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցելու է բելառուսի ներկայացուցիչ, գրոսմայստեր Անդրեյ Ժիգալկոյի հետ: Սամվել Տեր-Սահակյանին մրցակից է բաժին հասել ռուսաստանցի գրոսմայստեր Մաքսիմ Մատլակովը:



Կարեն Գրիգորյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կհանդիպեն Թուրքիայի ներկայացուցիչների հետ` համապատասխանաբար Մերտ Իլմազյերլիի եւ Վահապ Սանալի հետ: Հայաստանի փոխչեմպիոն Արման Միքայելյանն այս տուրում կմրցի ուկրաինացի գրոսմայստեր Յուրի Կուզուբովի հետ:

Նույն շարքից