Սպորտ 

Հայ շախմատիստները առաջատարների խմբում են

analitik.am

Երուսաղեմում տեղի ունեցող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում այսօր կայացած 2-րդ տուրում  Հայաստանի այս տարվա չեմպիոն Կարեն Գրիգորյանը եւ բրոնզե մեդալակիր Ռոբերտ Հովհաննիսյանընրանք վաստակեցին երկուական միավոր: Կարեն Գրիգորյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը եւս 24 մասնակիցների հետ ձեւավորել են առաջատարների խումբը:

 

Առաջնությունը հաղթանակով մեկնարկած մեր գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանն այս անգամ ոչ-ոքի խաղացին իրենց փորձառու մրցակիցների հետ: Նրանք, ինչպես նաեւ այսօր հաղթանակներ տարած Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը եւ Զավեն Անդրիասյանը 1,5 միավորով բաժանում են 27-93-րդ տեղերը:

 

Վաղը կկայանան 3-րդ տուրի պարտիաները: 

Նույն շարքից