Սպորտ 

Շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում հայ շախմատիստներն առաջատարների մեջ չեն

analitik.am

Հայաստանի շախմատիստներին չհաջողվեց շարունակել հաղթարշավը Երուսաղեմում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում:

 



Մրցաշարը հաղթանակներով սկսած Կարեն Գրիգորյանը 3-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Անդրեյ Վոլոկիտինի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց ռուսաստանցի Եվգենի Նայերին: Այդպիսով, նրանք ետ մնացին այն 5 շախմատիստներից, որոնք այսօր տարան երրորդ անընդմեջ հաղթանակը եւ 3-ական միավորով սկսեցին գլխավորել մրցաշարային աղյուսակը:

 



Առաջատարներին ընդհուպ մոտեցան մեր շախմատիստներ Վլադիմիր Հակոբյանն ու Զավեն Անդրիասյանը, որոնք առավելության հասան իրենց մրցակիցների նկատմամբ, վաստակեցին 2,5-ական միավոր եւ հավասարվեցին Կարեն Գրիգորյանին:

 

 

Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը եւ երիտասարդ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը համակարգչի հաշվարկով իրար հետ հանդիպեցին եւ 45-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին:

Նույն շարքից