Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մարկ Գլուխովսկին հայտարարել է, որ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը չի օգնի շախմատի Ռուսաստանի հավաքականին Հայաստանում կայանալիք աշխարհի թիմային առաջնությունում:
«Կրամնիկը չի մասնակցի աշխարհի թիմային առաջնությանը, քանի որ նույն օրերին Ադրբեջանում մասնակցելու է Վուգար Գաշիմովի հուշամրցաշարին»,- «Р-Спорт»-ը մեջբերում է շախմատի ֆեդերացիայյի գործադիր տնօրենի խոսքերը:
Գլուխովսկին հավելել է, որ Ռուսաստանի հավաքականի կազմը կորոշվի մարտի 8-ին ավարտվող Եվրոպայի անհատական առաջնությունից հետո: