Սպորտ 

Տիգրան Պետրոսյանը կրկին հաղթեց

analitik.am

Գրոսմասյտեր Տիգրան Պետրոսյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Աղզամովի հուշամրցաշարի երկրորդ տուրում պարտության մատնեց Ուզբեկստանի ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի վարպետ Նոդիրբեկ Աբդուսաթորովին և այժմ 2 միավորով գլխավորում է աղյուսակը:



Պետրոսյանը հաղթանակով էր մեկնարկել մրցաշարում: Առաջին տուրում նա առավելության էր հասել Տաջիկստանի ներկայացուցիչ Ալիշեր Քարիմովի նկատմամբ:



Մրցաշարը մեկնարկել է մարտի 11-ին ու ավարտվելու է մարտի 19-ին: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:

Նույն շարքից