Տնտեսություն 

Բուշերում հնարավոր է Ռուսաստանն ու Իրանը կառուցեն ևս մեկ ԱԷԿ

analitik.am

Ռուսաստանն ու Իրանը կարող են ևս մեկ ԱԷԿ հիմնել Բուշեր քաղաքում: Շինարարական աշխատանքները հնարավոր է սկսվեն արդեն 2014թ.-ին:


Ինչպես հաղորդել է Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեհին, շինարարությունը հնարավոր է՝ կապված Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթացի հետ: «Մենք ռուսական իշխանությունների հետ բանակցություններ ենք վարում 4000 մեգավատտ էլեկտրականություն արտադրելու մեր ցանկության վերաբերյալ, և նրանք շինարարությունը սկսելու իրենց պատրաստականությունն են հաղորդել»,- ընդգծել է Սալեհին: Բուշերում գործող ԱԷԿ-ն արտադրում է ընդամենը 1000 մեգավատ:


Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ՄԱԿ-ի հինգ մշտական անդամներից ու Գերմանիայից կազմված «վեցնյակն» ու Իրանը համաձայնության են եկել ԻԻՀ միջուկային ծրագրի շուրջ: Իրանի ու «վեցնյակի» համաձայնության մեջ միջազգային հասարակությունը ճանաչում է ուրան հարստացնելու Իրանի իրավունքը:

Նույն շարքից