Սպորտ 

Տիգրան Պետրոսյանն անակնկալ պարտություն է կրել Տաշքենդի մրցաշարում

Արագ շախմատի Հայաստանի 2015 թվականի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն անակնկալ պարտություն է կրել Տաշքենդի մրցաշարում:


Պետրոսյանն, ով այս մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունի, 3-րդ տուրում մրցեց Ալեքսեյ Բարսովի հետ: Պետրոսյանը խաղում  էր սպիտակ խաղաքարերով, սակայն զիջել է մրցակցին: Հաջորդ տուրում նա կխաղա Ռուսլան Նիյազմոտովի հետ: Անցած 3 տուրերից հետո շախմատիստն ունի 2 միավոր:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Տաշքենդի այս մրցաշարն անցկացվում է արդեն 8-րդ անգամ` ի հիշատակ Գեորգի Ագզամովի: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 20 հազար ԱՄՆ դոլար, որից 4 հազար դոլարը կստանա հաղթողը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակցիները կստանան համապատասխանաբար 3 և 2 հազար դոլար: Մրցաշարին մասնակցում է 76 շախմատիստ:

Նույն շարքից