Արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը շարունակում է հաջող ելույթները Տաշքենդի մրցաշարում: Պետրոսյանը 7-րդ տուրում սպիտակներով առավելության հասավ Ստանիսլավ Ցիգանչուկի նկատմամբ:
Այս հաղթանակից հետո Պետրոսյանն ունի 5,5 միավոր և առաջատարից կրկին հետ է մնում կես միավորով: Մրցաշարային աղյուսակի առաջատարն ունի 6 միավոր:
«Արմենպրես»ի հաղորդմամբ, Տաշքենդի այս մրցաշարն անցկացվում է արդեն 8-րդ անգամ` ի հիշատակ Գեորգի Ագզամովի:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 20 հազար ԱՄՆ դոլար, որից 4 հազար դոլարը կստանա հաղթողը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակցիները կստանան համապատասխանաբար 3 և 2 հազար դոլար:
Մրցաշարին մասնակցում է 76 շախմատիստ: