Տնտեսություն 

Ճգնաժամային տարիների թանկացումը վերադարձել է

analitik.am

Ճգնաժամային տարիների թանկացումը վերադարձել է: Այս են ցույց տալիս վիճակագրական տվյալները: Այս տարվա ընթացքում, այսինքն՝ նոյեմբերին՝ 2012թ.-ի դեկտեմբերի համեմատ գները բարձրացել են 4.5 տոկոսով: Հենց այս չափի թանկացում գրացվել էր նաև ճգնաժամային 2009թ.-ին: Դրան հաջորդող տարին գնաճը նույն ժամանակում ավելի բարձր էր՝ 7.5 տոկոս, իհարկե ճգնաժամի հետևանքներով:

Սակայն ճգնաժամից հետո, վերջին երկու տարիներին, այս չափի գնաճ այդ ժամանակաշրջանի համար դեռ չէր գրանցվել: 2011թ.-ի նույն ժամանակում գները բարձրացել էին ավելի քան 2 անգամ դանդաղ՝ 2.1 տոկոսով: 

Անցած տարի գնաճն այդ ժամանակի համար շատ ավելի փոքր էր: 2012թ.-ի նոյեմբերին՝ 2011թ.-ի դեկտեմբերի համեմատ գները բարձրացել էին 4 անգամ ավելի դանդաղ, քան այս տարի՝ 1.1 տոկոսով: 

Վկայո՞ւմ է, արդյոք, այս ճգնաժամային մակարդակի 4.5 տոկոսանոց գնաճը սպառողական շուկայում նոր գնային ճգնաժամի մասին, թե ոչ ցույց կտա ժամանակը: Բայց նույնիսկ գների կայությունն ապահովելու պարտականություն ունեցող Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ գնաճը կիջնի, բայց ոչ այս տարի, ոչ էլ 2014թ.-ի առաջին կիասամյակում կուտակային գնաճը չի մտնի թույլատրելի միջակայք, որը 4±1.5 տոկոսն է: Այսինքն` կլինի 5.5 տոկոսից բարձր: Այն կարող է իջնել 5.5 տոկոսից միայն 2014թ.-ի երկրորդ կեսին:

Նույն շարքից