Գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Մանուել Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը, Տիգրան Հարությունյանը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվող օփենում ութ տուրից հետո վաստակել են 5-ական միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանն ունի 3.5 միավոր:
Վերջին տուրից առաջ աղյուսակը 6.5-ական միավորով գլխավորում են հինգ գրոսմայստերներ:
Մրցաշարը մեկնարկել է ապրիլի 6-ին: Այսօր կայանալու է վերջին տուրը: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: