Չինաստանում անցկացվող աշխարհի թիմային առաջնության առաջին փուլում Հայաստանի շախմատի կանանց հավաքականը նախօրեին զիջել է Չինաստանի հավաքականին։
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ–ոքի են խաղացել իրենց մրցակիցների Յու Վենջուի և Տան Զոնգիի հետ։ Իսկ Լիլիթ Գալոյան–Շեն Յան և Մարիա Կուրկովա–Լեյ Տինջի հանդիպումներն ավարտվել են հայ շախմատիստուհիների պարտությամբ։
Առաջին փուլի մյուս հանդիպումներն ավարտվել են հետևյալ արդյունքներով` Վրաստան–Ռուսաստան` 2–2, Ղազախստան–Հնդկաստան` 2,5–1,5, Ուկրաինա–Լեհաստան` 0,5-3,5, ԱՄՆ–Եգիպտոս` 3–1։
Երկրորդ փուլի զույգերն են Ռուսաստան–Հայաստան, Լեհաստան–ԱՄՆ, Հնդկաստան–Չինաստան, Ղազախստան–Ուկրաինա, Եգիպտոս–Վրաստան։
Կանանց շրջանում աշխարհի թիմային առաջնությունն անցկացվում է ապրիլի 18–29–ը Չենդուում շրջանային մրցակարգով։ Թիմերի կազմում ներառված են չորս հիմնական և մեկ պահեստային խաղացողներ։