Սպորտ 

Հայաստանը հաղթել է ուկրաինացիներին շախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում

Հայաստանի շախմատի հավաքականը երկուշաբթի հաղթանակ է տարել ուկրաինացիների նկատմամբ Ծաղկաձորում անցկացվող աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում 2.5։1.5 հաշվով։



Լևոն Արոնյանը հաղթել է Ռուսլան Պոնոմարյովին։ Սարգսյան – Իվանչուկ, Մովսիսյան – Էլիանով, Մելքումյան – Մոյիսեենկո պարտիաներն ավարտվել են ոչ–ոքի։



Մյուս պարտիաների արդյունքներն են` Հնդկաստան – ԱՄՆ` 2։2, Հունգարիա – Չինաստան` 2։2, Եգիպտոս – Իսրայել` 2։2, Կուբա – Ռուսաստան` 2.5։1.5։



Երկու տուրից հետո առաջատարները Իսրայելի, Կուբայի, Չինաստանի և Հնդկաստանի հավաքականներն են, որոնք հավաքել են երեքական միավոր։ Հայաստանի, Ուկրաինայի և Հունգարիայի հավաքականներն ունեն երկուական միավոր։ Ամերիկացիներն ու եգիպտսցիները հավաքել են մեկական միավոր։



Ռուսաստանի հավաքականը միակ թիմն է, որը մեկնարկի ժամանակ երկու պարտություն է կրել։

Նույն շարքից