Տնտեսություն 

ԱՊՊԱ սպառնալիք. վնասաբերությունը շարունակ ավելանում է

analitik.am

Հունվար-հոկտեմբերին ԱՊՊԱ վնասաբերությունը նորից բարձրացել է` հասնելով 77 տոկոսի: Այս ցուցանիշն ավելացել է հատուցումների ավելացմանը զուգահեռ: Հունվար-հոկտեմբերին հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 8 մլրդ 800 մլն դրամ, ինչը հունվար-սեպտեմբերի համեմատ ավելացել է մոտ 1 մլրդ 100 մլն դրամով: Այսպիսով, հոկտեմբերին հատուցման միջին գումարը դարձել է մոտ 195 հազար 567 դրամ:

Օգոստոսին վնասաբերության ցուցանիշը մի փոքր նվազել էր: Հունվար-օգոստոսին ԱՊՊԱ համակարգի վնասաբերությունը` հունվար-հուլիսի համեմատ իջել էր ընդամենը 1 տոկոսով և հասել 73 տոկոսի: Այս նվազումը պայմանավորված էր արձակուրդային սեզոնով: Սակայն այն հունվար-սեպտեմբերին հասել է 75 տոկոսի, իսկ այժմ փաստորեն այդ ցուցանիշը նորից բարձրացել է 2 տոկոսով և հասել 77 տոկոսի: 

Վնասաբերությունն ընկերությունների հավաքած գումարի այն մասն է, որը նրանք ուղղում են հատուցումներին: Այսինքն, այժմ ԱՊՊԱ-ի գծով հավաքված գումարների 77 տոկոսը գնում է փոխատուցման: Սակայն ապահովագրական ընկերություններն անընդհատ պնդում էր, որ մնացած գումարով պետք է վճարեն նաև աշխատողների աշխատավարձեր, ծածկեն տարատեսակ ծախսեր, ինչը հանգեցնում է նրան, որ ապահովագրական ընկերությունները ԱՊՊԱ-ի գծով վնասով են աշխատում։

Ապահովագրական ընկերությունները վնասաբերության կրիտիկական շեմը 70%-ն են համարում, իսկ այժմյան ցուցանիշը դրանից բարձր է արդեն 7 տոկոսով:

Նույն շարքից