Սպորտ 

Հայկական հավաքականը հայտնվեց նախավերջին տեղում

analitik.am

Ծաղկաձորում ԱԱ–ի 4–րդ տուրից հետո չինացիներից 1.5։3.5 հաշվով կրած պարտության պատճառով հայկական հավաքականը հայտնվեց նախավերջին տեղում։



Միակ ոչ–ոքին խաղացին Լևոն Արոնյանն ու Դին Լիրենը, մյուս երեք պարտիաներն ավարտվեցին Հայաստանի ներկայացուցիչների պարտությամբ։



Այդ տուրի մյուս պարտիաների արդյունքներն են` Հնդկաստան–Հունգարիա 2.5։1.5, Ռուսաստան–ԱՄՆ` 2։2, Եգիպտոս–Կուբա` 1։3, Իսրայել–Ուկրաինան` 1.5։2.5։ 

 
Տուրի արդյունքներով առաջատար է Կուբան 7 միավորով, այնուհետև` մեկ միավորի տարբերությամբ Ուկրաինան ու Չինաստանն են, 5–ական միավոր ունեն Իսրայելը և Հնդկաստանը, Հունգարիան` մեկ միավորով պակաս։ 7-9–րդ հորիզոնականները կիսում են Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Հայաստանը (երկուական միավոր), իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակում է Եգիպտոսը, որն ունի մեկ միավոր։

Նույն շարքից