Սպորտ 

Դիդյե Դեշամը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վիճակն անհուսալի չի համարում

analitik.am

Երևանում կայացած Հայաստան – Ֆրանսիա (0:3) ֆուտբոլի ընկերական խաղից հետո Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, հանդիպելով զանգվածային լչատվամիջոցների ներկայացուցիչներին, նշեց, որ ինքը գոհ է  արդյունքից, նաև իր թիմի ֆուտբոլիստների խաղից:

«Մրցակիցն անընդհատ անհատական պաշտպանության էր դիմում: Որևէ նոր բան ինձ համար  չբացահայտեցի: Մեր թիմի կազմում կային նորեկներ` Պայեն ու Ժալեն, և նրանք իրենց լավ դրսևորեցին: Հայաստանի հավաքականը բավականին լավ էր գործում, հարձակվողները հատկապես առաջին խաղակեսում ակտիվ էին, բայց նկատելի էր, որ թիմն օրերս ծանր խաղ է անցկացրել: Բավականին բարդ խումբ է, և Հայաստանի ընտրանին արժանի է խմբային փուլի արգելքը հաղթահարելու: Ճիշտ է, խմբում կան ուժեղ թիմեր՝ Սերբիա, Պորտուգալիա, բայց Հայաստանի հավաքականի հնարավորություններն ակնառու են: Խմբի թիմերն  աղյուսակում սեղմ դասավորությամբ են տեղաբաշխվելու, և Հայաստանի հավաքականը կարող է դրանից օգտվել»,- ասաց ֆրանսիացի մասնագետը:

Նույն շարքից