Վերջին օրերին Յուրա Մովսիսյանը Հայաստանում էր: Նա եկել էր նեցուկ լինելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականի իր խաղընկերներին, որոնք պատասխանատու հանդիպումներ էին
անցկացնում: Նրանց կողքին գտնվելու համար Յուրան նույնիսկ հանդերձափոխված մարզադաշտ դուրս եկավ և պարապմունքի մասնակցեց:
Հարձակվողի թիմի՝ Մոսկվայի «Սպարտակի» բժշկական խմբի ղեկավար, մեր հայրենակից Միխայել Վարդապետովը պարզաբանել է, թե ներկայումս ինչ վիճակում է հայ ֆուտբոլիստը:
«Յուրան շատ է աշխատում, անհատական պարապմունքներ է անցկացնում և աստիճանաբար բարելավել է իր մարզավիճակը: Իսկ Մովսիսյանի առողջական վիճակի մասին վերջնական
գնահատականը կտան ֆիզպատրաստականության մասնագետները»,- ասել է Վարդապետովը: