Սպորտ 

Հայաստանի ֆուտբոլիստուհիներն առաջնությունում

analitik.am

Թեև Հայաստանի կանանց հավաքակականները նախկինում միջազգային մրցաշարերում միշտ էլ անփառունակ մրցելույթներ են ունեցել, այնուամենայնիվ մեր երկրում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների առաջնություն անցկացվում է:


Եվ ահա, կայացան վերջին տուրի խաղերը, ավարտվեց 2014-2015-ի առաջնության աշնանային մրցաշարը, որն անցկացվում էր շրջանաձև մրցակարգով` 1 շրջանով` “Ա” և “Բ” ենթախմբերում:


“Ա” ենթախմբում առաջին տեղն զբաղեցրեց «Երևան-Գ.Մ.» թիմը, որն առաջին անգամ դարձավ մրցաշարի հաղթող: Երկրորդ տեղը զբաղեցրեց՝«ԱՖԴ-աղջիկներ» թիմը,  երրորդը՝«Երևան-Լ.Հ.» թիմն է:


“Բ” ենթախմբում հաղթեց «Արմավիր-Ս.Ա» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց «Գյումրի-Ս.Ա.», երրորդը՝«Տաթև-110» թիմը:

 

Նույն շարքից