Սպորտ 

Դորտմունդի «Բորուսիայի» մեկնարկային կազմում բացակայում է Հենրիխ Մխիթարյանի անունը

analitik.am

Հայաստանի ֆուտբլի հավաքականի կիսապշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», հոկտեմբերի 18-ին Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի

շրջանակոևմ կմրցի «Քյոլնի» հետ: Ակումբի կայքաը հրապարկել այդ խաղի «Բորուսիայի» մեկնարկային կազմը: Բացակայում է Հենրիխի անունը:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վնասվածքի պտճռով երկար ժամանակ է  բացակայում է: Նա հոկտեմբերի 14-ին թեև հանդես չեկավ Հայաստանի և Ֆրանսիայի հավաքականների երևանյան

ընկերական խաղում, սական «Դորտմունդի» կազմում ընկերական հանդիպման մասնակցեց, մարզաադաշտում անցկացրեց 70 րոպե և դարձավ գոլի հեղւնակ:

Ահա  «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմը` «Քյոլնի» հետ կայանալիք խաղում.

Վայդենֆելեր, Պիշչեկ, Սուբոտիչ, Հումելս, Դուրմ, Կել, Բենդեր, Գրոսկրոյց, Կագավա, Ռոյս, Ռամոս:

Հավելենք, որ «Քյոլն» - «Բորուսիա» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով  ժամը 17:30-ին:

 

Նույն շարքից