Սպորտ 

Հայաստանի և Ադրբեջանի թիմերը հնարավոր է խաղան ֆուտբոլի նույն առաջնությունում

analitik.am

Երկար ժամանակ է, որ խոսվում է, որ նախկին խորհրդային մի շարք հանրապետությունների

ֆուտբոլի թիմերը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ միասին կարող են հանդես գալ

միասնական առաջնությունում:

Եվ ահա, Ռուսաստանի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Սերգեյ Պրյադկինը

Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնոթյան

կազմակերպիչների  հետ արդեն համագործակցելու  հուշագիր է ստորագրել:

Նա  նաև հրապարակավ ուշագրավ հայտարարություն  կատարել: «Շարունակում ենք ակտիվորել

զարգանալ միջազգային համագործակցության

բնագավառում: Առաջինը հուշագիր ստորագրեցինք Ղազախստանի ներկայացուցիչների հետ, բայց

սա հաստատ վերջինը չի լինի: Հաջորդելու են

Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի բարձրագույն խմբերի առաջնությունների

կազմակերպիչների հետ կնքվելիք հուշագրերը:

Այնպես որ, Հայաստանի և Ադրբեջանի թիմերը հնարավոր է խաղան ֆուտբոլի նույն

առաջնությունում:

 

Նույն շարքից