Տնտեսություն 

Վրաստանում վերանորոգել են Ռուսաստանին կապող ճանապարհը

analitik.am

Շաբաթ օրը Վրաստանում շահագործման են հանձնել վերականգնումից հետո ամբողջովին նորացված Կոբի-Գուդաուրի ճանապարհի 20-կիլոմետրանոց հատվածը՝ հայտնում է Trend-ը:

Դա Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու ճանապարհի ամենաբարդ հատվածն է, որը գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով Վրաստանը կապում է Ռուսաստանին:

«Այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, որը, ցավոք, վատ վիճակում էր և չէր վերանորոգվել վերջին 10-15 տարին»,- ճանապարհի բացմանն ասել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Նա նշել է, որ սեղմ ժամանակում կառուցվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան ճանապարհ:

Նույն շարքից