Սպորտ 

«Ալաշկերտը» չպահպանեց երեք գնդակի առավելությունը

analitik.am

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում այսօր կայացավ երկու խաղ: Դրանք գոլառատ էին:

Առաջատար «Ուլիսը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում 7:1 հաշվով առավելության հասավ Կապանի «Գանձասարի» նկատմամբ:

«Փյունիկը» հյուրընկալելիս ոչ-ոքի խաղաց «Ալաշկերտի» հետ՝ 3:3:

Ուշագրավն այն է, որ ալաշկերտցիները մինչև  հանդիպման 56-րդ րոպեին առջևում էին 3 գնդակի առավելությամբ, սակայն խաղի վերջնամասում նրանք թուլացրին զգոնությունը և ձեռքից բաց թողեցին հաղթանակը:

«Ուլիսի» խաղացողներից հեթտրիկի հեղինակ դարձավ  Հովհաննես Գոհարյանը: Նա առաջնությունում դարձել է 7 գոլի հեղինակ:

Իսկ ահա,«Փյունիկի» մեքսիկացի հարձակվող Սեզար Ռոմերոն 2 անգան աչքի ընկավ և 8 գոլով գլխավորեց ռմբարկուների ցուցակը:

«Ուլիսը» վաստակած 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Փյունիկը» 17 միավորով երկրորդ տեղում է: Այն մեկ խաղ պակաս`9 հանդիպում է անցկացրել: Նույնպես 9 խաղից հետո «Գանձասարը» ունի 14, «Ալաշկերտը»` 11 միավոր:


 

Տեխնիկական արդյունքներ

 

10-րդ տուր 

 

«Ուլիս» - «Գանձասար»՝ 7:1

 

Հովհաննես Գոհարյան, 3, 5, 74, Զամիր Զանաշիա, 16, Արտակ Ալեքսանյան, 27, Ռադե Դուգալիչ, 71, Ալիկ Էլյազյան, 73 – Վասիլի Պալագնյուկ, 66

 

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 3:3

 

Կամո Հովհաննիսյան, 73, Սեզար Ռոմերո, 78, 84 – Արամ Հովսեփյան, 12, Միհրան Մանասյան, 13, 56


Նույն շարքից