Սպորտ 

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողի մարզադաշտում հայտնվելը շրջադարձային եղավ «Օլիմպիակոսի» համար

analitik.am

Երեկ ֆուտբոլի Հունաստանի բարձագույն խմբի առաջնության 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանի թիմը`  Պիրեայի «Օլիմպիակոսը», արտագնա խաղում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Էրգոտելիսի» նկատմամբ:

Ղազարյանը թիմակցին` 32-ամյա իսպանացի կիսապաշտպան Դավիթ Ֆուստերին փոխարինեց հանդիպման 58-րդ րոպեին, իսկ 68-ին իր թիմի համար 11 մ-ոց տուգանային հարված կատարելու իրավունք  վաստակեց: Այն  հստակ իրացրեց Ալեխանդրո Դոմինգեսը, և հաշիվը դարձավ 2:2: Նրա թիմակից Կոստատ Միտրօղլուն  էլ մրցավարի կողմից ավելացրած խաղաժամանակում խփեց հաղթական գնդակը:

«Օլիմպիակոսը» վաստակած 13 միավորով հավասարվեց առաջատարին` ՊԱՕԿ-ին:
Հոկտեմբերի 26-ին  Ղազարյանի թիմը կհյուրընկալի Աթենքի «Պանատինաիկոսին», որը 10 միավորով 4-8-րդ տեղերը բաժանողների խմբում է:

Նույն շարքից