Սպորտ 

Գոլառատ խաղ` Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում

analitik.am


Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի  առաջնության10-րդ տուրի շրջանակում այսօր կայացած երկրորդ` գործող չեմպիոն «Բանանցի» և հետնապահ «Արարատի» խաղը գոլառատ էր: «Բանանցը» հաղթեց 6:4 հաշվով:

Երևանի «Հրազդան» մարզադաշտում անցկաված այդ հանդիպման 18-րդ րոպեին  «Բանանացի» ֆուտբոլիստներն առջևում էին 3:0 հաշվով: Ընդմիջումից հետո հյուրընկալողները կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը` 4:4, սակայն  «Բանանցը» ևս 2 գնդակ խփեց:

Աղյուսակը 28 միավորով շարունակում է գլխավորել «Ուլիսը»:  ապա հաձորդում է մեկ խաղ պակաս անցկացրած «Փյունիկը»` 17 միավոր: «Բանանցը»  ինչպես «Ալաշկերտը» ունի 11 միավոր: «Արարատը» 6 միավորով եզրափակում է աղյուսակը:

 


Տեխնիկական արդյունքներ


Հոկտեմբերի 19,  10-րդ տուր


«Արարատ» - «Բանանց»՝ 4:6

Ջամել Ուոլես, 40, Ալեքսանդր Ռակիչ, 68, Ցեդոմիր Տոմչիչ, 70 – Լուբոշ Հանզել, 12, 62, Գագիկ Դաղբաշյան, 15, Վահագն Այվազյան, 18, Վալտեր Պողոսյան, 74, Գևորգ Նռանյան, 87

Հեռացում՝ Նիկոլա Պրեբիրաչևիչ, 43 («Արարատ»)


«Միկա» - «Շիրակ»՝ 3:1

Անդրանիկ Ոսկանյան, 3, Դավիթ Գրիգորյան, 34, Տիգրան Բարսեղյան, 72 – Դրիսա Դիարասուբա, 60

Նույն շարքից