Սպորտ 

«Հայկական ակումբը»` ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության առաջատար

analitik.am

Մակեդոնիայի «Վարդար» ֆուտբոլային ակումը կատակով հայկական թիմ են անվանում: Բանն այն է, որ ակումբի մարզազգեստն են կրում հայ ֆուտբոլիստներ:

Եվ ահա, Մակեդոնիայի առաջնության 11-րդ տուրում «Վարդարը» հյուրնկալվելիս  2:1 հաշվով առավելության հասավ «Շկենդիայի» նկատմամբ:

Ուշագրավ է , որ իրենց լավագույն դրսևորեցին հայ ֆուտբոլիստները:

Հանդիպման 16-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի գոլային փոխանցումից հետո: Արտակ Դաշյանն արդյունավետ էր խաղում ամբողջ հանդիպման ընթացքում:Արթուր Միրանյանը փոխարինման է դուրս եկավ երկրորդ կեսում:

«Վարդարը» 27 միավորով  մրցաշարային աղյուսակի առջևում է:

Նույն շարքից