Սպորտ 

Հայաստանի ֆուտբոլի պատնեկան հավաքականի անփառունակ մրցելույթները Մոլդովայում

analitik.am

Մոլդովայի Վադուլ լուի Վոդա քաղաքում պայքարն ավարտեցին մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների 2015-ի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի 3-րդ խմբի մրցաշարի մասնակիցները:

Երրորդ տուրում մինչև 17 տարեկանների Հայաստանի հավաքականը 0:4 հաշվով զիջեց Մոլդովայի թիմին: Ուշագրավն այն է, որ մարզիչ Արամ Դանիելյանի սաները  բոլոր գնդակները իրենց դարպասն ընդունեցին խաղի վերջին 5 րոպեին:
Առաջին խաղակեսում կողմերի դարպասները մնացին անառիկ, այն ավարտվեց 0:0 հաշվով:

75-րդ րոպեին տանտերերից Անդրեյ Մարանդիչին բացեց խաղի հաշիվը: 76-րդ րոպեին նա թիմակից Իվան Վորոպայը հաշիվը դարձրեց 2:0: 78-րդ րոպեին Մարանդիչին կրկին աչքի ընկավ`3:0: Իսկ 80-րդ րոպեին դիպուկ հարվածով հանդիպմանը վերջակետ դրեց Մաքսիմ Կոժոչարուն` 4:0:
Մինչ այդ Հայաստանի պատանեկան հավաքականը 0:3 և 0:2 հաշիվներով զիջել էր Իտալիայի և Իսլանդիայի թիմերին:

Վերջիններս, այսօր ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտեցին հանդիպումը և վաստակած 7 և 5 միավորներով խմբում գրավեցին 1-ին և 2-րդ տեղերը ու Էլիտ փուլի ուղեգրերի արժանացան: 4 միավոր վաստակած տանտերերի՝ Մոլդովայի ընտրանին խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Մերոնք 0 միավորով եզրափակեցին աղյուսակը:

 

Նույն շարքից