Սպորտ 

«Ալաշկերտը» կխաղա դպրոցական ֆուտբոլիստների աշխարհի առաջնությունում

analitik.am

«Ալաշկերտի» պատանի  ֆուտբոլիստները նաև Երևանի  թիվ 127 ավագ դպրոցի սաներ են: Նրանք հաղթող դարձան Հայաստանի դպրոցականների 23-րդ մարզական խաղերում։

Մարզիչներ Սերգեյ և Նշան Էրզրումյանների սաները,  Չարենցավանում  կայացած եզրափակիչ փուլում 4։0 և 3։0 հաշիվներով հաղթելով Վարդենիսի և Գյումրիի դպրոցականների թիմերին, եզրափակչում հանդես գալու իրավունք ստացան: Իսկ վճռական խաղում նրանք 3:0 հաշվով առավելության հասան Չարենցավանը ներկայացնող թիմի նկատմամբ:

Հայաստանի չեմպիոնն իրավունք ստացավ մասնակցելու 2015-ի ապրիլի 12-20-ը Գվատեմալայում կայանալիք դպրոցականների աշխարհի անդրանիկ առաջնությանը։

Նույն շարքից