Սպորտ 

Ոչ ֆուտբոլային կրքեր Ստամբուլում

analitik.am

Այսօր Ստամբուլում ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի շրջանակում Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան», արտագնա հանդիպում կանցկացնի թուրքական «Գալաթասարայի» հետ: Վերջինս  մոլի մարզասերներ ունի, որոնք, որպես կանոն, մրցակից թիմերին և նրանց երկրպագուներին դիմավորոմ են «Բարի գալուստ՝ դժոխք» գրությամբ պաստառներով և թշնամական տրամադրվածությամբ:Եվ ահա, երեկ արդեն բախումներ են տեղի ունեցել ակումբների երկրպագուների միջև: Առայժմ հայտնի չե թե ծեծկռտուքից քանի մարդ է տուժել: Ակնկալվում է, որ այսօր մթնոլորտը ոչ միայն խաղաադաշտում թեժ կլինի, այլև մարզադաշտի տրիբունաներում և մերձակայքում:

 

 

Նույն շարքից