Սպորտ 

Հռոմի Պապը՝ հանդիպել է Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներին

analitik.am

Մյունխենի «Բավարիայի» խաղացողները ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի երրորդ տուր շրջանակում իտալական «Ռոմայի» հետ անցկացրած հանդիպումից հետո, այցելել են Հռոմի Պապ Ֆրանցիսկին: Վերջինս նրանց դիմավորել է Վատիկանում: Ֆուտբոլային աստղերը Ֆրանցիսկին նվիրել են ակումբի մարզաշապիկը՝ իրենց ստորագրություններով և  խոստացել մեկ միլիոն եվրո տրամադրել՝ բարեգործության համար:«Հաջորդ տարի «Բավարիան» կանցկացնի ընկերական հանդիպում: Այդ խաղից ստացված հասույթը և մեկ միլիոն եվրո կտրամադրենք Հռոմի Պապին՝ բարեգործությունների համար: Ֆրանցիսկն ինքը կորոշի, թե ինչպես օգտագործի այդ փողերը»,- ասել է «Բավարիա» ֆուտբոլի ակումբի խորհրդի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն:

Նույն շարքից