Սպորտ 

Հայաստանի ֆուտբոլի գավաթ. «Միկան» և «Ալաշկերտը» դուրս եկան կիսաեզրափակիչ

analitik.am

Այսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան երկու խաղ: Երևանի «Միկան» և «Ալաշկերտը» դուրս եկան  կիսաեզրափակիչ:

Առաջին խաղերում «Միկան» և «Ալաշկերտը» մրցակիցների նկատմամբ առավելության էին հասել 2:0 հաշվով:

«Ալաշկերտը» Երևանի «Նաիրի» մարզադաշտում կրկին առավելության հասավ, այս անգամ 4:3 հաշվով հաղթելով Երեւանի «Արարատին», իսկ «Միկան» Կապանում 3:0 հաղթեց տեղի «Գանձասարին»:

Կիսաեզրափակչում «Միկան» կխաղա  «Ուլիս» - «Բանանց», իսկ «Ալաշկերտը»` «Փյունիկ» - «Շիրակ» դիմակայության հաղթողի հետ: 

 

Նույն շարքից