Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրից առաջ հայտնել էր, որ իր թիմը Ստամբուլում հաղթելու թուրքական «Գալաթասարային»: Եվ, ինչպես հայտնի է, գերմանական ակումբն ուղղակի ջախջախել էր մրցակցին` 4:0: Մխիթարյանը մասնակցել էր ամբողջ խաղին:
Նեցուկ էին եղել, քաջալերել նաև մարզադաշտ այցելած գերմանացի երկրպագուները, որոնց վրա նախօրյակին թուրք մոլի ֆուտբոլասերները դանակներով էին հարձակվել:
«Ամենալավ երկրպագուները: Շնորհակալություն ձեզ»,-ֆեյսբուքյան էջում գրել Մխիթարյանը: