Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի թիմի մարզիչը վերջին հաղթանակի մասին

analitik.am

Մարզասերները տեղյակ են, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբայի մրցաշարի 3-րդ տուրի արտագնա խաղում 4:0 հաշվով հաղթել է «Գալաթասարային»: Եվ ահա, գերմանական ակումբի  գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի թաքցրել, որ իր թիմը խաղը դեռ հեռու է կատարյալ լինելուց։

Ահա թե ինչ է ասել նա այդ մասին ակումբի պաշտոնական կայքի ներկայացուցչին. «Չեմպիոնների լիգայում նման հաշվով արտագնա խաղում հաղթելն ուշագրավ երևույթ է։ Այնուամենայնիվ, մեր թիմի խաղը դեռ հեռու է կատարյալ լինելուց։ Չէի ասի, որ հաղթանակը մեզ հեշտ տրվեց։ Խնդիր էր դրված`առաջին հերթին  սեփական դարպասը անառիկ պահել, հնարավորության դեպքում էլ` գրավել մրցակցի դարպասը: Շատ բան ստացվեց և իր դերն ունեցավ նաև բախտի գործոնը»:

 

 

Նույն շարքից