Սպորտ 

Յուրա Մովսիսյանն արդեն մարզվում է լրիվ բեռնվածությամբ

analitik.am

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի և կիսապաշտպան Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը» նախապատրաստվում է կիրակի օրը կայանալիք «Լոկոմոտիվի» հետ հանդիպմանը: Այսօր թիմը պարապմունք է անցկացրել: Օզբիլիսն ապաքինում է վնասվածքը, փորձու հունի մեջ մտնել: Իսկ ահա, Մովսիսյանն արդեն մարզվում է լրիվ բեռնվածությամբ:

Նախավարժանքից հետո ֆուտբոլիստները տեղափոխվել են մարզասրահ՝ համալիր վարժություններ  են կատարել, ապաու դուրս են եկել մարզադաշտ`հագեցած ծրագրով պարապել:

Ընդհանուր խմբի կազմում առանց սահմանափակումների մարզվել է Մովսիսյանը: Ապաքինվելուց հետո նա առաջին անգամ է պարապել ամբողջ ծրագրով:

 

Նույն շարքից