Սպորտ 

Մադրիդի «Ռեալից» երկու խաղացող` խորհրդանշական հավաքականում

analitik.am

Ֆուտբոլի եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի 3-րդ տուրի խաղերից հետո ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել խորհրդանշական հավաքականը: Միայն  Մադրիդի «Ռեալը» երկու ներկայացուցիչ ունի, մյուս թիմերից մեկական խաղացող է: Խորհրդանշական հավաքականի կազմն այսպիսին է. դարպասապահ՝ Ռոբերտո («Օլիմպիակոս»), պաշտպաններ՝ Դավիդ Լուիս (ՊՍԺ), Մարսելո (Մադրիդի «Ռեալ»), Մարեկ Սուխի («Բազել»), Ջիուլիո Դոնատի («Բայեր»), կիսապաշտպաններ՝ Մարկո Ռոյս (Դորտմունդի «Բորուսիա»), Էդեն Ազար («Չելսի»), Կոկե («Աթլետիկո»), հարձակվողներ՝ Արյեն Ռոբեն («Բավարիա»), Լուիս Ադրիանո («Շախտյոր»), Քարիմ Բենզեմա (Մադրիդի «Ռեալ»):

 

Նույն շարքից