Սպորտ 

Սերբիայի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականները կխաղան առանց հանդիսականների

analitik.am

Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ հոկտեմբերի 14-ին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայացած Սերբիա - Ալբանիա հանդիպումը դադարեցվել էր 42-րդ րոպեին: Խաղադաշտի վրա թռչող սարք էր հայտնվել Մեծ Ալբանիայի՝ ներառյալ Կոսովոյի դրոշով : Երկու թիմերի խաղացողների միջև իրարանցում էր սկսվել, որը վերածվել էր ծեծկռտուքի: Ի վերջո, խաղը մնացել էր անավարտ:

Եվ ահա, պատիժը չուշացավ: ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն Սերբիայի և Ալբանիայի հավաքականներին պարտություն է գրանցել: Տեխնիկապես Սերբիային գրանցվել է 3:0 հաշվով հաղթանակ, սակայն հանվել է 3 միավոր, իսկ Ալբանիային գրանցվել է 0:3 հաշվով տեխնիկական պարտություն: Ստացվում է, որ երկու թիմերն էլ այդ խաղում միավոր չեն վաստակել: Հայաստանի հավաքականը ևս այս խմբում է հանդես գալիս:

100 հազար եվրո տուգանվել է Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան, նաև՝ տնային երկու  հանդիպումները Սերբիայի ազգային թիմը կանցկացնի առանց հանդիսականների:

Սերբերը տնային երկրորդ հանդիպումը կանցկացնեն 2015-ի սեպտեմբերի 4-ին՝ մրցելով Հայաստանի հավաքականի հետ: 

Նույն շարքից