Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը՝ եվրոպական աստեղային թիմի կազմում

analitik.am

Հայաստանի  ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է  Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խորհրդանշական աստեղային թիմի կազմում: Հավաքականը ներկայացրել է  «Spox» հանդեսը:

Ուշագրավ է, որ Մխիթարյանը «Բորուսիայի» միակ ֆուտբոլիստն է, որը պարբերականի խորհրդանշական հավաքականում է: Հիշեցնենք, որ գերմանական թիմը 4:0 հաշվով առավելության էր հասել թուրքական «Գալաթասարայի» նկատմաբ:

Թեև հայ ֆուտբոլիստը չէր գրավել մրցակցի դարպասը, սակայն շատ էր օգնել խաղընկերներին, որպեսզի նրանք հարվածային դիրերում հայտնվեն: Ընդհանրապես մեծ ծավալի աշխատանք էր կատարել:Հանդիպման ընթացքում նա վազել էր շուրջ 12 կմ:

Նույն շարքից