Տնտեսություն 

Հայաստանը եվրասիական ինտեգրման լիիրավ մասնակից է. Վլադիմիր Պուտին

analitik.am

Ռուսաստանը Հայաստանը համարում է եվրասիական ինտեգրման լիիրավ մասնակից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Գյումրիում հանդես գալով հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի բացման ժամանակ:

Ֆորումի բացմանը մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեր կողմից այսուհետ եւս կօգնենք մեր հայ բարեկամներին, որպեսզի միավորման գործընթացը բավական արդյունավետ լինի»,-հավելել է Պուտինը:

«Ինչ կարելի է ասել, մեր հայ փորձագետները ինչպես հարկն է հաշվարկել են բոլոր պլյուսներն ու շահերը, նման համատեղ աշխատանքի հնարավոր առավելությունները եւ արել իրենց ընտրությունը: Դա հայ ժողովրդի եւ ղեկավարության սուվերեն ընտրությունն է: Իհարկե, Ռուսաստանը կանի ամեն բան, որպեսզի աջակցի հայկական կողմի հետ համագործակցությանը: Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես ինտեգրման լիիրավ մասնակից: Նման մոտեցումը հավանության է արժանացել Մաքսային միության երեք երկրների կողմից Մինսկում հոկտեմբերին կայացած Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ»,-հայտարարել է ՌԴ նախագահը:

Խոսելով ՄՄ-ի երկրների համար տնտեսական շահերից, նա ընդգծել է, որ 2013-ի առաջին կիսամյակում ՄՄ երկրների ՀՆԱ-ն աճել է 1,7 տոկոսով, իսկ մաքսային եւ վարչական սահմանափակումների վերացումը նպաստում է առեւտրաշրջանառության աճին:
«Միասնական մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում առեւտրի ծավալը հունվար-օգոստոսին աճել է 2 տոկոսով, ընդ որում առանց հաշվի առնելու վառելիքաէներգետիկ բաղադրիչը: Դրա հետ միասին այդ ցուցանիշն ավելի մեծ է»,-հավելել է Պուտինը:

Այժմ ՄՄ երկրների գործարարները կարող են իրենց ընկերությունների գրանցման վայր ընտրել: Պետական մարմինների համար, ըստ Պուտինի, դա բիզնեսի ներդրման մրցակցային պայմաններ ստեղծելու խթան է: «Հայաստանի միացումը լրջորեն կամրապնդի իր տնտեսական ներուժը, կնպաստի ներդրումային մթնոլորտի, գործարար շփումների հետագա բարելավմանը, այդ թվում միջռեգիոնալ մակարդակում»,-հավելել է Պուտինը:

Նույն շարքից