Սպորտ 

Հնարավոր է Մովսիսյանը և Ձյուբան «Սպարտակի» կազմում խաղան համաժամանակ

analitik.am

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն արդեն ապաքինվել է և  Մոսկվայի «Սպարտակի» իր խաղընկերների հետ լրիվ բեռնվածությամբ է մարզվում: Սակայն նրա բացակայության պայմաններում, թիմի կրակագծում է հայտնվել Արտյոմ Ձյուբան, որին մինչև այդ «Սպարտակը» վարձավճարով գործուղել էր այլ ակումբ:

Այդ ֆուտբոլիստի վերադարձից հետո թիմն ունի ընդգծված կենտրոնական երկու գոլահար: Թե ինչ իրավիճակ կարող է ստեղծվել, պատասխանել է ռուսական թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը: «Խաղեր են լինում, երբ թիմի ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվում դառնալ  գոլի հեղինակ: Այդ է պատճառը, որ որ Ձյուբան և Մովսիսյանը կարող են խաղադաշտ դուրս գալ համաժամանակ: Դա չի կարելի բացառել: Այդպես անակնկալի կբերենք մեր մրցակցին: Սակայն դեռ պետք է լավ ուսումնասիրենք այս մարտավարությունը և հասկանանք, թե արդյոք նրանք կարո՞ղ են լրացնել մեկը մյուսին»-, ասել է նա:

 

Նույն շարքից